Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Կրիմինալ ու սրիկա հարգող հասարակությունը հաջողության հասնել չի կարող

Կրիմինալ ու սրիկա հարգող հասարակությունը հաջողության հասնել չի կարող
15.07.2024 | 10:01

Այն ժողովուրդը, որն իր կազմակերպական բոլոր մակարդակներում, սկսած անձից մինչև պետական մեխանիզմներ, հարգում ու նախանձում է կրիմինալ ու անօրեն ճանապարհներով հաջողության հասածներին կամ հարստացածներին, գիտուն ու գիտակ մարդկանց հարգել չի կարող սկզբունքորեն։

Քանի որ մարդկության պատմության մեջ առաջընթացի աղբյուրը միշտ եղել են գիտուններն ու գիտակները և այդ թվում նաև հմուտ կազմակերպիչները, ապա կրիմինալ ու սրիկա հարգող հասարակությունը հաջողության հասնել չի կարող։

Ինչպես ցույց է տվել վերջին մի քանի դարերի պատմությունը, մեզ նման մտածելակերպի տեր մարդիկ պետական մակարդակով հաջողության կարող են հասնել ուրիշի ստվերում, որը կարող է ապահովել մեր անվտանգությունը և հարաբերական իմաստով լինել արդարադատ։

Մոտավորապես այնպես, ինչպիսին էր հարցերի դրվածքը Խորհրդային Հայաստանում, դրա վրա ավելացրած մասնավոր սեփականության իրավունքը։

Դա հնարավորություն կտա մեզ դուրս գալ խուրդայության կապանքներից ու շփվել նաև ուրիշների կողմից հարգվող մեծամասշտաբ մտածողության ու նպատակների աշխարհի հետ։

Կազմակերպական գիտությունն ասում է, որ ինչքան մեծացնես ճնշումը մարդկանց վրա, այնքան նրանց հետապնդած նպատակները կմանրանան և ավելի ու ավելի կմոտենան զուտ կենսաբանական նպատակներին։

Ինչքան շուտ խուսափենք ավելի խուրդայանալուց, այնքան մեծ կլինի փրկության հույսը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6918

Մեկնաբանություններ